14:58 | 02.06.14 | Նորություններ | 2072

Երեխաները` կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատուկ հոգածության շնորհիվ 68` հատուկ կարիքներով եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ներկա գտնվեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Cartoon Non-Stop համերգային ծրագրին: 

«Երեխաները միշտ են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Իսկ այս օրը եւս մեկ առիթ է` նրանց լուսավոր զգացողություններ եւ հաճելի հիշողություններ պարգեւելու համար: Մենք ուզում ենք, որ երեխաների դեմքերին միշտ ժպիտներ լինեն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի Cartoon Non-Stop ծրագիրը հանդիսանում է դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունը: Այս անգամ նույնպես կատարումներն ուղեկցվեցին համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով եւ լուսաձայնային էֆֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը: