16:08 | 31.05.14 | Նորություններ | 1858

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ ԱրմենՏել-ը հրավիրում են տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը եւ «ԱրմենՏել» ընկերությունը հրավիրում են բոլորին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Հունիսի 1-ի տոնախմբությունը կմեկնարկի ժամը 12:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու ստեղծագործական խմբակներին եւ ժամանցային ծրագրերին:

«ԱրմենՏել» ընկերությունը ուրախությամբ հրավիրում է բոլորին մասնակցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգեւել մեր փոքրիկներին եւ նրանց ծնողներին դրական լիցքեր եւ անմոռանալի տոնական տրամադրություն»,- նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Համերգային հատվածը կմեկնարկի ժամը 13:30-ին: