14:20 | 01.04.14 | Նորություններ | 3103
Այսուհետեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանների առկա եւ նոր բաժանորդները միեւնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ:
Եթե բաժանորդն արդեն օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային ծառայություններից, ապա փաթեթով տրամադրվող խոսելաժամանակը եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը կարելի է նաեւ սպառել այդ հեռախոսահամարով, եթե ոչ՝ նրան կտրամադրվի նոր հեռախոսահամար: