09:27 | 19.03.14 | Նորություններ | 3926
Մարտի 21-ին Երեւանում հանդիպում տեղի կունենա ռուսաստանյան հայտնի ձեռնարկատեր եւ վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովի հետ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանդիպումը կկայանա «Այբ» դպրոցում ժամը 11:30-ին:
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով:
Սերգեյ Բելոուսովը Acronis ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, Runa Capital-ի ավագ գործընկերը, Phystech Ventures-ի խորհրդականն ու վենչուրային գործընկերը, Parallels-ի տնօրենների խորհրդի նախագահը:
Հանդիպումը բաղկացած կլինի երկու մասից` Սերգեյ Բելոուսովի «Smart Money for Smart Start-ups»-ի շնորհանդեսից եւ Granatus Ventures-ի կողմից ընտրված հայաստանյան ընկերությունների ստարտափ-գաղափարների շնորհանդեսից:
Իր ելույթում Սերգեյ Բելոուսովը կանդրադառնա հետեւյալ թեմաներին.
- Ինչի՞ համար է գլոբալ հավակնություններով ստարտափներին հարկավոր ներդրող, եւ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել;
- Runa Capital ընկերության ներկայացում. գործընկերներ,փորձագետներ, թիմ;
- Գաղափարից դեպի բիզնես: Ինչպե՞ս է Runa Capital-ը ձեռնարկատերերին օգնում իրական ընկերություններ ստեղծել;
- Պորտֆելային ընկերությունների հաջող օրինակները: