Թվային հեռուստատեսային հեռարձակումը Հայաստանում կսկսվի 2015 թվականի հունիսի 1-ից:

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել նախկինում ընդունված որոշման մեջ եւ ճշգրտում մտցրել թվային հեռուստատեսային հեռարձակման ժամկետների մեջ:

Մեդիամաքս-ը վերջերս անդրադարձել էր այս թեմային ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանի հետ հարցազրույցում