16:07 | 14.02.14 | Նորություններ | 4418

Ucom-ը վերանորոգել եւ կահավորել է Երեւանի թիվ 170 դպրոցի համակարգչային դասարանը

Երեւանի Ավան համայնքի թիվ 170 ավագ դպրոցում այսօր վերաբացվել է «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված եւ կահավորված համակարգչային դասարանը:

Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, համակարգչային դասարանը Ucom ընկերության կողմից վերանորագված թվով 7-րդ է Երեւանում:

“Բանիմաց, ինֆորմացված, բոլոր ասպարեզներում մրցունակ սերունդ ունենալու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած եւ համաշխարհային զարգացումներին համընթաց քայլող դպրոց”, - ասել է ընկերության տնօրեն Հայկ Եսայանը՝ նշելով, որ Ucom-ը մշտապես աջակցելու է կրթության եւ գիտության ոլորտներին:

Ucom ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքված հուշագրով, ընկերությունը պատրաստականություն է հայտնել վերանորոգել 15 երեւանյան դպրոցների համակարգչային սենյակները: