14:55 | 30.01.14 | Նորություններ | 3400

ԱրմենՏել-ը պարգեւատրել է «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Odnoklassniki սոցցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Լավագույն լուսանկար» մրցույթի հաղթողներին:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մրցանակներ է հանձնել մրցույթի հաղթողներին։ Վանաձորի բնակիչ  Վազգեն Ալիխանյանը եւ Սեւանի բնակիչ Էմին Մուրադյանը, որոնց աշխատանքները հավաքել էին առավելագույն թվով քվե 610 մասնակցի շրջանում, որպես մրցանակ ստացան Alcatel սմարթֆոններ։

Եղվարդի բնակիչ 19-ամյա Արուսյակ Ավագյանը, ում աշխատանքը ճանաչվեց լավագույնը լուսանկարիչներից եւ ԱրմենՏել ընկերության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգեւատրվեց սմարթֆոնով:

Մրցույթին մասնակցած եւս 2 լուսանկարի հեղինակ ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:

«Շշնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին Beeline Armenia էջում ջերմ եւ կենսուրախ մթնոլորտ ստեղծելու համար: Նայելով այս նկարները` եւս մեկ անգամ համոզվում եմ, որ յուրաքանչյուր հայի ամենաերջանիկ ակնթարթները եւ վառ հիշողությունները կապված են կյանքի մեծագույն պարգեւի` երեխաների հետ: Սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին եւ հավաստիացնում, որ մենք շարունակելու ենք իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը եւ կպարգեւեն անմոռանալի տպավորություններ», - նշել է Անդրեյ Պյատախինը: