14:54 | 29.01.14 | Նորություններ | 1107

Յուրաքանչյուր երեքշաբթի «Այբ» դպրոցում կանցկացվեն «բաց դռների» միջոցառումներ

«Այբ» դպրոցը տեղեկացնում է, որ սկսվել է 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության գործընթացը։
 
Փետրվարի 4-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր երեքշաբթի «Այբ» դպրոցում կանցկացվեն «բաց դռների» միջոցառումներ, որոնք նախատեսված են ավագ եւ միջին դպրոցների ընդունելությամբ հետաքրքրվողների համար։
 
«Բաց դռների» միջոցառումներին մասնակցելու համար գրանցվեք այստեղ։

Ընդունելության գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ նաեւ զանգահարելով  (+374 94) 54-64-98 հեռախոսահամարով, գրելով welcome@aybschool.am հասցեին կամ այցելելեով www.aybschool.am