16:40 | 24.01.14 | Նորություններ | 2394
“Ղարաբաղ Տելեկոմ” ընկերությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարել է բջջային ցանցի բարելավման եւ ընդլայնման աշխատանքներ ԼՂՀ Ավետարանոց, Ասկերան, Առաքել, Գիշի, Խնձրիստան, Հադրութ, Հայկազով, Մարտակերտ, Մարտունի, Միջնավան, Մուշկապատ համայնքներում:
Կատաևրված աշխատանքների շնորհիվ Ղարաբաղ Տելեկոմի անլար ինտերնետ ծառայությունն այսուհետ հասանելի է Ասկերանի շրջանի Այգեստան, Ավետարանոց, Իվանյան, Սարդարաշեն, Խնապատ, Խնձրիստան եւ Մադաթաշեն գյուղերում, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում, Մարիամաձոր, Մեխակավան, Վանք գյուղերում, Մարտակերտի շրջանի Քարվաճար քաղաքում, Ծար եւ Հաթերք գյուղերում, Մարտունու շրջանի Աշան, Բերդաշեն, Բերդաձոր, Նորշեն, Թաղավարդ, Ճարտար, Կարմիր Շուկա գյուղերում, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Տիգրանավան, Սարատակ գյուղերում: