14:19 | 17.12.13 | Նորություններ | 3669

Orange-ը սիրիահայերին առաջարկում է հատուկ փաթեթներ` Սիրիա զանգահարելու համար

Այսօրվանից Orange-ը Հայաստանում բնակվող սիրիահայերին առաջարկում է ձեռք բերել 15 րոպե տեւողությամբ փաթեթներ Սիրիա զանգահարելու համար` 1000 դրամով:

Փաթեթներ ձեռք բերելիս բաժանորդները րոպեի համար միջինում 30%-ով պակաս կվճարեն:

«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնել այժմ Հայաստանում բնակվող եւ երբեմն դժվար իրավիճակում գտնվող սիրիահայերին զանգահարել Սիրիայում գտնվող իրենց մտերիմներին մատչելի սակագնով: Սա ոչ թե ժամանակավոր լուծում է, այլ մշտական առաջարկ», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են փաթեթն ակտիվացնել՝ հավաքելով *111*34# հեռախոսի էկրանին կամ ուղիղ իրենց սմարթֆոնից՝ My Orange բջջային հավելվածի միջոցով: Փաթեթում ներառված րոպեները կարող են օգտագործվել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում: