17:41 | 05.12.13 | Նորություններ | 1533

Ucom-ը դեկտեմբերի 8-ին կանցկացնի աշխատանքի տոնավաճառ

Ucom ընկերությունը դեկտեմբերի 8-ին (կիրակի), ժամը 11:00-ից 17:00-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացնի աշխատանքի տոնավաճառ:

Ucom-ին անհրաժեշտ են հետեւյալ մասնագետները`

-    վաճառքի մասնագետներ;
-    հեռախոսային կենտրոնի մասնագետներ;
-    ֆինանսիստներ;
-    իրավաբաններ;
-    հաշվապահներ;
-    դիզայներ;
-    գնումների մասնագետներ;
-    մարկետինգի մասնագետներ;
-    նախագծի ղեկավարներ;
-    հանրային կապերի մասնագետներ;
-    ապրանքագետներ;
-    առաքիչներ;
-    հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ:

Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան տեղում հարցազրույցներ ունենալ Ucom-ի ներկայացուցիչների հետ:

Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011 444 444 հեռախոսահամարով: