16:40 | 28.11.13 | Նորություններ | 2780

Orange-ի բաժանորդները կարող են քվեարկել «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի մասնակիցների օգտին

Ուկրաինայի Կիեւ քաղաքում նոյեմբերի 30-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2013» համաեվրոպական մրցույթի ընթացքում Orange-ի բաժանորդները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին՝ ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 5001 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը: Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը եւ պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից: 5001 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաեւ 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 260 դրամ (ներառյալ ԱԱՀ):

SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեն վավեր կամ անվավեր համարվելուց:

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կհեռարձակվի նոեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը: