14:50 | 18.11.13 | Նորություններ | 3265

ԱրմենՏել-ն ավարտել է 3G ցանցի արդիականացումը Դիլիջանում

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Դիլիջան քաղաքում  3G ցանցի արդիականացման աշխատանքների ավարտի մասին:

Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է գրեթե 30 քմ. կիլոմետրով, իսկ ծածկույթի որակն լավացել է երեք անգամ:

Մամուլի շրջագայության ընթացքում ընկերության տեխնիկական մասնագետները լրագրողներին ցուցադրեցին Beeline 3G ցանցի ծածկույթի քարտեզը եւ արագության հնարավորությունները:

«Կարծում ենք, որ Beeline ծառայությունները մեր բաժանորդների համար առաջին հերթին պետք է լինեն հարմար եւ մատչելի, ինչն ապահովվում է մեր շահավետ սակագնային փաթեթների ընտրությամբ՝ առաջարկների հարմարավետության եւ կապի որակի համադրությամբ: Մեզ համար շատ հաճելի է, որ ամանորյա արձակուրդների եւ տոների նախաշեմին մեր երկրի ամենաճանաչված հանգստյան գոտիներից մեկը ապահովված կլինի 3G որակյալ կապով, իսկ հանգստացողները կարող են առավելագույն հարմարավետությամբ օգտվել Beeline ժամանակակից կապի ծառայություններից»,- ասել է ԱրմենՏել-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: