Անդրեյ Պյատախինը և Արա Թադևոսյանը
Անդրեյ Պյատախինը հաղթողին հանձնեց համակարգչային պլանշետ Samsung GT-P5100
13:16 | 13.11.13 | Նորություններ | 4836
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն այսօր ամփոփել են «Երեւան. XX դար» հատուկ նախագծի արդյունքները եւ պարգեւատրել են համանուն մրցույթի հաղթողին:
«Երեւան XX դար» հատուկ նախագիծն իրականացվել է 2012-2013 թթ. Մեդիամաքս-ի կայքում` «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր հովանավորությամբ: Հատուկ նախագծի 35 գլուխները պատմում են Երեւանի հայտնի շենքերի ու վայրերի մասին: 2012 թ. դեկտեմբերին «ԱրմենՏել» ՓԲԸ հովանավորությամբ լույս տեսավ նաեւ «Երեւան XX դար» գիրքը, իսկ նախորդ տարվա աշնանը Մեդիամաքս-ը «Արմենիա» հեռուստաընկերության պատվերով իրականացրեց նախագծի հեռուստատեսային տարբերակը (12 հաղորդում): 2013 թ. գարնանը թողարկվեց «Երեւան XX դար» գրքի անվճար տարբերակը iPad-ի համար:
Այսօր կայացած միջոցառման ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը պարգեւատրեց «Երեւան XX դար» մրցույթի հաղթող Դավիթ Ազիզյանին, ով բոլորից լավ էր պատասխանել հատուկ նախագծի հեղինակների կողմից կազմված 10 հարցերին:
«ԱրմենՏել» ՓԲԸ ղեկավարը հաղթողին հանձնեց համակարգչային պլանշետ Samsung GT-P5100:
«Հուսով եմ, որ երիտասարդ սերունդը տեսավ «Երեւան XX դար» նախագիծը եւ ավելի սիրեց Երեւանը, ինչպես այն սիրեցի ես»,- ասել է Անդրեյ Պյատախինը: