14:05 | 30.10.13 | Նորություններ | 3561

ԱրմենՏել-ի աշխատակիցները մասնակցեցին բարեկարգման աշխատանքներին Լեռնագոգ համայնքում

ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը Beeline)  աշխատակիցները, Հայաստանի մանուկներ հիմնադրամի եւ Լեռնագոգ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցեցին ծառատունկին:

«Թթվածին դպրոցին» ծրագրի շրջանակում վերակառուցվեց դպրոցի բակը եւ համալրվեց ոռոգման համակարգով, իրականացվեց ծառատունկ, աղբամանների եւ նստարանների տեղադրման աշխատանքներ:

Միջոցառումն իրականացվում է համայնքների կայուն զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում:
 
«ԱրմենՏել ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն դրա վառ ապացույցներից մեկն է: Այսօր ԱրմենՏել ընկերության աշխատակիցները համայնքի երեխաների հետ միասին արեցին հնարավոր ամեն ինչ, որպեսզի դպրոցի շրջանավարտները հիշեն իրենց դպրոցն այնքան գեղեցիկ եւ խնամված, ինչպիսին մենք այն տեսնում ենք հիմա»,- ասաց ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

2013 թվականի ընթացքում ԱրմենՏել ընկերությունն աջակցեց Արմավիրի մարզի Լեռնագոգ, Քարակերտ եւ Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին: