17:42 | 24.10.13 | Նորություններ | 4525

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետվճարային բաժանորդներին առաջարկում է ինտերնետի նոր սակագներ

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդները այժմ հնարավորություն ունեն ակտիվացնելու ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներ՝ ավելի մատչելի պայմաններով (այս առաջարկը չի գործում «Անձնական», «Խոսում է քաղաքը» եւ «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդների համար).

    Փաթեթ   
    Ամսավճար(դրամ)
    Փաթեթի չափ (ՄԲ)
    «inet 300»
    1250   
    300
    «inet 1500»
    2000   
    1500
    «inet 3000»
    3000   
    3000

    Ամսվա ընթացքում փաթեթում ներառված ՄԲ-ները սպառելուց հետո օգտագործված ինտերնետի վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:

    Փաթեթն ակտիվացնելու կամ այլ գործողությունների համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը:

    Հրահանգներ

    «inet 300» փաթեթի ակտիվացում`*110*1#

    «inet 1500» փաթեթի ակտիվացում`*110*2#

    «inet 3000» փաթեթի ակտիվացում`*110*3#

    Ինտերնետ-փաթեթի ապաակտիվացում`*110*0#

    Օգտագործած ինտերնետի արժեքի եւ ընթացիկ փաթեթի ստուգում` *310#

    Անմիջապես USSD մենյու մուտք գործելու համար անհրաժեշտ է ուղարկել *110# հրահանգը: