15:44 | 11.10.13 | Հոդվածներ | 1226

Սարյանի եւ Օպերայի հարակից այգիներում արդեն ինտերնետ կա

Այսօր Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ Երեւանի կենտրոնի որոշ այգիներ կունենան որակյալ ինտերնետ:

«Մեր ընկերությունը Երեւանի տոնի նախօրեին նվեր է պատրաստել երեւանցիներին: Սարյանի եւ Օպերայի հարակից այգիներn ամբողջությամբ ապահովել ենք WiFi նոր ծածկույթով` նոր թողունակություններով եւ նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կընձեռեն մինչեւ 54Մբ թողունակությամբ ինտերնետ ապահովել այս այգիներում: Մի շարք կայաններ են տեղադրվել: Մեկ կայանից կարող է օգտվել մինչեւ 250 մարդ: Այս ամենը շարունակական բնույթ է կրելու»,-ասել է Հայկ Եսայանը:

Ucom ընկերությունը նախատեսում է մինչեււ տարեվերջ Երեււանի  այգիների մեծամասնությունն ապահովել WiFi ծածկույթով: Իսկ հաջորդ տարի ինտերնետ կունենան ոչ միայն այգիները, այլեւ ուսումնական հաստատությունները: