Imagine Cup 2013-ին Հայաստանը ներկայացնող Lionsharp Solutions թիմը
Հայկական թիմը ներկայացնում է Voiceboard-ը մրցույթի ժյուրիին
Հայկական թիմը ներկայացնում է Voiceboard-ը մրցույթի ժյուրիին
Հայկական թիմը ներկայացնում է Voiceboard-ը մրցույթի ժյուրիին
Lionsharp-ն օգտագործում էր ամեն հարմար առիթ՝ իրենց պրոդուկտի մասին հայտելու համար
Այս անգամ ինքնագովազդի հարթակ ծառայեց մասնակիցներին տեղափոխող ավտոբուսը
Lionsharp Solutions թիմի անդամները Պետերհոֆում
Առանց սպասելու, թե երբ կհասնի սեփական տաղավարում հանդես գալու իր հերթը, հայկական թիմը սկսեց ցուցադրել Voiceboard-ը ցուցահանդեսի սրահի մուտքի մոտ
Առանց սպասելու, թե երբ կհասնի սեփական տաղավարում հանդես գալու իր հերթը, հայկական թիմը սկսեց ցուցադրել Voiceboard-ը ցուցահանդեսի սրահի մուտքի մոտ
Imagine Cup-ում հայկական տաղավարն ամենամարդաշատերից էր
Imagine Cup-ում հայկական տաղավարն ամենամարդաշատերից էր
Lionsharp Solutions թիմը
Միջոցառման ամենահուզիչ մասը՝ մրցանակաբաշխությունը, տեղի է ունեցել շքեղ Ալեքսանդրինսկի թատրոնում
Մրցանակաբաշխության երեկոն վարում էր անգլիացի դերասան Մեթ Սմիթը՝ հանրահայտ Doctor Who-ն
Microsoft-ի կորպորատիվ փոխնախագահ Սթիվ Գուգգնհայմերը
13:11 | 17.07.13 | Հոդվածներ | exclusive 5276
Անցյալ շաբաթ՝ հուլիսի 8-ից 12-ը, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հավաքվել էին թվով ավելի քան 300 նորարար երիտասարդներ աշխարհի 71 երկրից՝ մրցելու Microsoft կորպորացիայի կողմից արդեն 11-րդ անգամ անցկացվող Երեւակայության գավաթ (Imagine Cup) մրցույթի միջազգային եզրափակչում:
Աշխարհում չկա իր ծավալով Imagine Cup-ի մակարդակի ուսանողական տեխնոլոգիական մրցույթ. գավաթի ընտրական փուլին մասնակցել է շուրջ 27 հազ. ուսանող ավելի քան 70 երկրից:
Հարավկովկասյան տարածաշրջանից եզրափակչին մասնակցում էր միայն Հայաստանը՝ ի դեմս Lionsharp Solutions թիմի, որը ներկայացնում էր իր նորարարական եւ միջազգային շուկայում արդեն իսկ պահանջարկ վայելող Voiceboard մտքերի վիզուալիզացման գործիքը:
Հայկական թիմը ներկայացնում է Voiceboard-ը մրցույթի ժյուրիին:
Լուսանկարը՝ Itel.am:
Ու թեեւ մեր թիմը չնվաճեց մրցույթում հաղթական տեղեր, միանշանակ, կարելի է պնդել, որ Voiceboard-ն այս տարվա Imagine Cup-ի ամենավառ այցեքարտերից էր. հետաքրքրությունը, որը մեր երիտասարդների կողմից ստեղծված պրոդուկտն առաջացրեց մրցույթի այցելուների եւ այլ մասնակիցների մոտ, լավագույն կերպով արտահայտվում էր նրանով, որ հայկական տաղավարը ցուցահանդեսում ամենամարդաշատերից էր:
Imagine Cup-ի մասնակիցները Պետերհոֆում:
Լուսանկարը՝ Itel.am:
Ինքին մրցույթն իրական տեխնոլոգիական տոն էր: Ամբողջ աշխարհից մի վայրում էին հավաքվել տեխնոլոգիական ոլորտի ներկան՝ աշխարհահռչակ կորպորացիաների ներկայացուցիչներ ու ներդրողներ, եւ ապագան՝ ուսանողներ, որոնք արդեն հասցրել են ստեղծել աշխարհին մինչ այժմ անհայտ նորարարություններ: Առանձին գնահատականի է արժանի Microsoft-ի կողմից մրցույթի կազմակերպման բարձր մակարդակը, որն այդ մի քանի օրն իրական տոնի էր վերածել թե մասնակիցների, եւ թե հյուրերի համար:
Կորպորացիան արել էր հնարավորը, որպեսզի մասնակիցները ոչ միայն ցուցադրեն իրենց տեխնոլոգիական հմտությունները, այլեւ զվարճանան եւ ծանոթանան հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի պատմությանը եւ մշակույթին:
Imagine Cup-ում հայկական տաղավարն ամենամարդաշատերից էր:
Լուսանկարը՝ Itel.am:
Այս նպատակով մրցույթի երկրորդ օրվա կեսը հայտարարվել էր «Մշակութային օր», որի ընթացքում մասնակիցներն այցելել են Սանկտ Պետերբուրգի հարեւանությամբ գտնվող Շուվալովկա էթնոգրաֆիկ զվարճային համալիր, որը լավագույն ուղին է ցույց տալու ազգային ավանդույթները երկրի հետ նոր ծանոթացողներին: Դրան հաջորդեց այցելությունը ռուսական ցարերի Պետերհոֆ ամառային պալատ:
Ողջ միջոցառման ամենահուզիչ մասը՝ մրցանակաբաշխությունը, տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում գտնվող շքեղ Ալեքսանդրինսկի թատրոնում, իսկ մրցանակաբաշխության երեկոն վարում էր անգլիացի դերասան Մեթ Սմիթը՝ հանրահայտ Doctor Who-ն:
Մրցույթի հաղթող թիմերը:
Լուսանկարը՝ Itel.am:
Մրցույթի հաղթող նախագծերը հայտարարվել են երեք հիմնական անվանակարգերում՝ Ինովացիա, Խաղեր եւ Համաշխարհային քաղաքացիություն։ «Նորարարություն» անվանակարգում առաջին տեղն է գրավել բրիտանական Colinked թիմը՝ իր SoundSYNK հավելվածով, որը սինքրոնիզացնում է հնչող երաժշտությունը բջջային հեռախոսների վրա՝ թույլ տալով ժամանակակից երիտասարդներին դիսկո կազմակերպել, անգամ երբ ձեռքի տակ չկա լիարժեք աուդիոհամակարգ:
«Խաղեր» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ավստրիական Zeppelin թիմը՝ իր Schein խաղով, որը նմանություն ունի Super Mario-ի հետ, իսկ «Համաշխարհային քաղաքացիություն» անվանակարգում հավասարը չուներ պորտուգալական For a better world թիմն իր համանուն նախագծով, որը հաշված րոպեների ընթացքում թույլ է տալիս որոշել մարդկանց արյան խումբը, ինչը խիստ օգտակար է հատկապես արտակարգ իրավիճակներում: Առաջին տեղը գրաված թիմերը ստացել են Microsoft-ից $50 000-ական` իրենց նախագծերը ավարտին հասցնելու եւ բիզնեսի վերածելու համար:
Lionsharp Solutions թիմը Microsoft-ի փոխնախագահ Սթիվ Գուգգնհայմերի եւ կորպորացիայի մյուս թոփ-մենեջերների հետ:
Լուսանկարը՝ Itel.am:
Microsoft-ի լսարանի եւ ծրագրավորման պլատֆորմների մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Քուրթ Սթեքը, որն առաջնության գլխավոր պատասխանատուներից է, Itel.am-ի հետ հարցազրույցում պատմեց, որ Երեւակայության գավաթին տարեցտարի ներկայացվում են ավելի ու ավելի նորարար գաղափարներ եւ արդեն պատրաստի նախագծեր, ինչի արդյունքում այս տարի մրցույթի 2 գլխավոր անվանակարգերին՝ «Խաղերին» եւ «Համաշխարհային քաղաքացիությանը», գումարվել է «Նորարարություն» անվանակարգը, որում էլ հենց մրցում էր հայկական թիմը:
«Այս տարվա մրցույթը հաճելիորեն զարմացրեց նաեւ նրանով, որ ներկայացված 36 նախագիծ ստեղծված է մեկից ավելի պլատֆորմների օգտագործմամբ, ընդգրկված են ինչպես «կլիենտական», այնպես էլ «ամպային» հավելվածներ»,- ասում է Քուրթ Սթեքը:
Microsoft-ի լսարանի եւ ծրագրավորման պլատֆորմների մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Քուրթ Սթեքը:
Լուսանկարը՝ Itel.am:
Նրա խոսքերով, մրցույթի կազմակերպիչների գլխավոր նպատակն է թույլ տալ ուսանողներին կյանքի կոչել իրենց գաղափարները՝ վերածելով դրանք պատրաստի տեխնոլոգիայի կամ կենսունակ բիզնեսի:
«Կան մի շարք դեպքեր, երբ երեւակայության գավաթի եզրափակչում ներկայացված նախագիծը կամ դրա տեխնոլոգիան գնվել է այլ ընկերությունների կողմից կամ ինքն է դարձել հաջողակ սթարթափ»,- պատմում է Քուրթ Սթեքը:
Ռուբեն Հարությունյան