15:11 | 07.10.13 | Նորություններ | 3548
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) մասնակցեց Աշխատանքի տոնավաճառին DigiTec Expo 2013 ցուցահանդեսի շրջանակում: Աշխատանքի տոնավաճառի այցելուներին եւ աշխատանք փնտրողներին «ԱրմենՏել» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցները ներկայացրեցին առաջարկվող թափուր աշխատատեղերի լայն ընտրություն` տեխնիկական, վարչական, ֆինանսական, ինչպես նաեւ բաժանորդների սպասարկման ոլորտում:
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար զարգանում է, կատարելագործում է կապերը բաժանորդների հետ եւ վերափոխում է ներքին ենթակառուցվածքները: Վերոնշվածի հետ կապված մենք չենք բավարարվում ձեռք բերվածով, կատարելագործում ենք մեր փորձը շատ ոլորտներում եւ հավաքագրում նոր մասնագետներ: Մեզ են դիմում ինչպես բազմամյա փորձ ունեցող մասնագետներ, այնպես էլ ուսանողներ: Մենք փորձում ենք ուսումնասիրել բոլոր դիմորդների մասնագիտական մակարդակը եւ հմտությունները, որից հետո շատերին հնարավորություն ենք տալիս զարգացնել իրենց աշխատանքային կարիերան «ԱրմենՏել» ընկերությունում, որտեղ մեր գործընկերները կարող են հետաքրքիր զարգացման ճանապարհ անցնել եւ նույնիսկ դուրս գալ միջազգային ասպարեզ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: