15:23 | 02.10.13 | Նորություններ | 3702

ԱրմենՏելն առաջարկում է շահել բնակարան եւ այլ նվերներ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Ֆորտունա» խաղարկության անցկացման մասին բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Վիճակախաղում կխաղարկվեն արժեքավոր նվերներ` երկսենյականոց բնակարան Երեւանում, ավտոմեքենա, ուղեգիր 2 անձի համար դեպի Դորտմունդ՝ Բունդեսլիգայի խաղերից մեկին ներկա լինելու համար, Մեծ Բրիտանիայում անգլերեն լեզվի դասընթացին մասնակցություն եւ MacBook Pro նոութբուք:

Խաղարկությանը մասնակցելու համար Beeline բաժանորդին անհրաժեշտ է իր բջջային հեռախոսից ուղարկել *222# USSD անվճար հրահանգը:  Խաղարկության անցկացման ժամանակ յուրաքանչյուր միանվագ 500 դրամ լիցքավորելու դեպքում բաժանորդը ստանում է մեկ միավոր:  Յուրաքանչյուր մեկ միավորի համար պատրաստվում է մեկ անդորրագիր, որի վրա նշվում է բաժանորդի հեռախոսահամարը: Այնուհետեւ բոլոր անդորրագրերը տեղադրվում են վիճակախաղի համար նախատեսված հատուկ պտտվող թմբուկի մեջ: Որքան շատ լինեն բաժանորդի հեռախոսահամարով անդորրագրերն, այնքան մեծ է շահելու հավանականությունը:

Միավորներ հավաքելու վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 25-ը: Նվերների խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի ավարտից հետո` 14 օրվա ընթացքում`Հայաստանի հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում:

«Ֆորտունա» խաղարկության հաղթողների պարգեւատրումը տեղի կունենա Նոր Տարվա տոներին, եւ ես ուրախ եմ տեղեկացնել մեր բաժանորդներին այս հիանալի հնարավորության մասին Ամանորի նախաշեմին շահելու արժեքավոր նվերներ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հաշվեկշռի փոխանցում» ծառայության օգտագործումը չի հանդիսանում մասնակցի բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորում: Միավորներ չեն տրամադրվում գումարային 500 դրամ լիցքավորման դեպքում, օրինակ` եթե բաժանորդը սկզբում լիցքավորել է հաշիվը 200 դրամով, իսկ այնուհետեւ` 300 դրամով:

*155# USSD-հարցումն ուղարկելով` մասնակիցը ստանում է պատասխան հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկատվություն իր հավաքած միավորների քանակի վերաբերյալ: