11:53 | 01.10.13 | Նորություններ | 4369
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդները կարող են 4G/LTE ցանցում գործող «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմն օգտագործել նաեւ 3G ցանցում:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Ինտերնետ էքսպրես» հետվճարային սակագնային պլանի երկու տարբերակ, որոնք ֆիքսված ամսավճարի դիմաց տրամադրում են անսահմանափակ գերարագ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցում: Ընդ որում, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ էքսպրես» մոդեմը տրամադրվում է անվճար:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: