16:03 | 30.08.13 | Նորություններ | 3203

Երեւանում բացվեց եւս մեկ Orange խանութ

Այսօրվանից Orange-ն իր հաճախորդներին կընդունի նաեւ Տիգրան Մեծի 12 հասցեում գտնվող նորաբաց խանութում:

«Մեր նպատակն է մոտ լինել հաճախորդներին եւ հնարավորինս հեշտ ու հարմարավետ դարձնել նրանց սպասարկումը: Այսօր մեր խանութներում վաճառքի ու սպասարկման խորհրդատուներն ընդունում են 600,000 բաժանորդների ամենաբազմազան հարցերով: Որակյալ սպասարկումն ու բաժանորդին մոտ լինելը առաջնահերթություն է մեր ընկերության համար, եւ մենք պատրաստ ենք բարձր պահել այն ստանդարտները, որ սահմանել ենք», - այսօր ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Այսօր Հայաստանում կա Orange-ի թվով 77 խանութ: