14:41 | 21.08.13 | Նորություններ | 3090
ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) գործարկել է «Ալֆա» եւ «Բետա» հետվճարային սակագնային նոր փաթեթներ ֆիզիկական անձանց համար:
Միանալով «Ալֆա» սակագնային փաթեթին` բաժանորդը կստանա 300 ելքային րոպե եւ 500 ՄԲ բջջային ինտերնետ, իսկ «Բետա»-ին` 400 ելքային րոպե եւ 1024 ՄԲ բջջային ինտերնետ, հայտնել են ընկերությունում:
«Ալֆա» եւ «Բետա» սակագնային փաթեթների ամսական վճարը կազմում է 3000 դրամ եւ 5000 դրամ համապատասխանաբար: Ելքային զանգերը դեպի ՀՀ եւ ԼՂՀ ֆիքսված հեռախոսացանցեր կազմում է 25 դրամ: «Ալֆա» եւ «Բետա» սակագնային փաթեթներում ելքային մեկ SMS-ի արժեքը Beeline ցանցում 5 դրամ է, ՀՀ այլ օպերատորների համարներին ուղարկված հաղորդագրության արժեքն կազմում է 15 դրամ, միջազգայինը` 20 դրամ:
«Նոր սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, ովքեր շատ են շփվում եւ հաճախ զանգահարում ՀՀ եւ ԼՂՀ բջջային կապի բոլոր օպերատորներին, ինչպես նաեւ ակտիվորեն օգտվում են բջջային ինտերնետից: Կցանկանայի նշել, որ ԱրմենՏելը շարունակում է իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող սակագնային քաղաքականություն` առաջարկելով արդիական, խելամիտ, որակյալ եւ պարզ սակագներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին իրականում գնահատել մեր ծառայությունների հարմարավետությունը եւ մատչելիությունը Beeline ծառայություններից օգտվելիս», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ալֆա» եւ «Բետա» հետվճարային սակագնային փաթեթների բաժանորդներին հասանելի է «Beeline Bonus» ծրագիրը: Նոր սակագնային փաթեթների միացումը 0 դրամ է, անցումները բաց են: