17:59 | 06.08.13 | Նորություններ | 3013

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անվճար շփում գիշերային ժամերին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է նոր՝ «Գիշերային զրույցներ» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում գիշերային ժամերին շփվելու անվճար, հայտնել են ընկերությունում:

Ակտիվացնելով «Գիշերային զրույցներ» ծառայությունը՝ «ԵՍ», «18+», «Բարբառ» եւ «Ալո մենք» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն 1 շաբաթ շարունակ 01:00-ից 07:00-ը ֆիքսված գումարի դիմաց կատարել ներցանցային զանգեր՝ չմտահոգվելով հաղորդակցման ծախսերի մասին:

Ծառայության ակտիվացման արժեքն է 100 դրամ՝ մեկ շաբաթվա համար:

Ծառայությունից օգտվելիս անհրաժեշտ հրահանգները

 

Գործողություն                                              Հրահանգ
Ակտիվացում                                                *450#
Ապաակտիվացում                                       *450*0#
Գործողության ժամկետի ստուգում            *450*4#

Գործողության ժամկետը լրանալու պահին ծառայությունը ապաակտիվացված չլինելու դեպքում այն ավտոմատ կերկարացվի եւս մեկ շաբաթով եւ կգանձվի ակտիվացման արժեքը: