ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) եւ Մանկական հիմնադրամը (UNICEF) նախաձեռնել Kolba Labs ծրագիրը, որն աջակցելու է Հայաստանի տարբեր մարզերի եւ Երեւանի երիտասարդներին սկսել իրենց սոցիալական բիզնեսը:
Համայնքի սոցիալական խնդիրները ոչ ոքի այնքան չի անհանգստացնում, որքան հենց այդ համայնքի բնակիչներին, եւ մենք կարծում ենք, որ նրանք կարող են լուծել մի շարք խնդիրներ, հայտնել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Kolba Labs անվանումն ընտրվել է նախագիծը պատկերավոր ներկայացնելու համար. կոլբայում ավելացնում ու խառնում են տարբեր տարրեր, եւ արդյունքում ինչ-որ նոր բան է ստեղծվում:
«Այսպես` դուք ունեք որեւէ սոցիալական խնդիր, որ ձեզ անհանգստացնում է: Ուղարկեք Kolba labs-ին ձեր բիզնես գաղափարը, որ կլուծի այդ խնդիրը: Մենք կօգնենք ձեզ գտնել թիմ, կավելացնենք պակասող տարրերը` հմտություններ, փորձ, ռեսուրսներ եւ արդյունքում սկտեղծվի ձեր սոցիալական բիզնեսը: Երբ ուղարկեք ձեր գաղափարները, յուրաքանչյուր համայնքից կընտրվեն 6 լավագույնները, բայց բոլոր հայտ ուղարկած երիտասարդները կհրավիրվեն իրնեց համայնքում կազմակերպվող լաբին` մեկնարկային բիզնես ճամբարին, որպեսզի միանան որեւէ ընտրված գաղափարի եւ օգնեն համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Լավագույն թիմերը կստանան անհրաժեշտ խորհրդատվություն եւ ռեսուրսներ ու կսկսեն իրենց բիզնեսը» - պարզաբանում են ծրագրի հեղինակները:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է այցելել www.kolbalabs.am, վերջնաժամկետը օգոստոսի 31-ն է: