13:27 | 24.07.13 | Նորություններ | 6458
ԱրմենՏելի (ապրանքանիշը Beeline) «Զանգառատ» մարզային կանխավճարային սակագնային փաթեթն այսուհետ հասանելի է կորպորատիվ բաժանորդներին:
Առաջարկն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, հնարավորություն է տալիս գտնվելով Երեւան քաղաքից դուրս, զանգահարել Հայաստանի Beeline բջջային կապի բոլոր համարներին 5 դրամ սակագնով` անկախ զանգի տեւողությունից, հայտնել են ընկերությունում:
«Զանգառատ» սակագնային փաթեթի բաժանորդները, Հայաստանի բոլոր մարզերից հավաքելով *88*, կարող են զանգահարել Վրաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների Beeline բջջային համարներին րոպեն 20 դրամ սակագնով:
«Հաշվի առնելով, որ «Զանգառատ» սակագնային փաթեթը սկսեց մեծ ճանաչում վայելել, ինչպես նաեւ ընդառաջելով մեր բաժանորդների դիմում-խնդրանքներին, մենք որոշեցինք հնարավորություն տալ նաեւ մեր կորպորատիվ բաժանորդներին օգտվել մատչելի կապից: Մասնավորապես, այն հարմարավետ է դեպի Ռուսաստան եւ մերձավոր արտասահման զանգերի ցածր սակագների շնորհիվ: Կարծում ենք, որ մարզերում փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունը մեզ համար նույնպես հանդիսանում է մեր սոցիալական պատասխանատվության բաղադրիչներից մեկը», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգառատ» փաթեթի շրջանակում Երեւան քաղաքից կատարված ելքային զանգերը դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաեւ Beeline ֆիքսված ցանց հաշվարկվում է րոպեն 29.99 դրամ սակագնով:
«Զանգառատ» սակագնային փաթեթի միացման արժեքն է 100 դրամ: Այլ սակագնային փաթեթից անցումը դեպի «Զանգառատ» կարելի է իրականացնել զանգահարելով 067408055 հեռախոսահամարին: