18:17 | 03.07.13 | Նորություններ | 1147
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ին տարածքով ապահովելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը եւ տալ համապատասխան եզրակացություն:
Այսօր Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
Նիստում ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ՏՏ նոր ռազմավարությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ էլեկտրոնային առեւտրի ժամանակ հարկային եւ մաքսային ոլորտում առկա խնդիրներին: