11:31 | 02.07.13 | Նորություններ | 3074
Orange հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզի Պտղավան եւ Պառավաքար գյուղերում ստեղծել են նոր մարզադահլիճներ:
Մարզասրահները կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Պտղավանը, որը Վրաստանի հետ սահմանին է գտնվում, ունի 900 բնակիչ, իսկ Պառավաքարը, որը սահմանակից է Ադրբեջանին՝ 1730:
Նախատեսվում է, որ այս մարզասրահները կօգտագործվեն ոչ միայն աշակերտների, այլ նաեւ համայնքի մյուս բնակչների կողմից:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին եւ խոցելի գյուղական համայնքներին», - ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Մարզադահլիճների կահավորման համար Orange-ը տրամադրել է 5,5 միլիոն դրամ:
Աշխատանքներն իրականացնելիս տեղական համայնքը եւ Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը նույնպես ունեցել են իրենց ներդրումը, մասնավորապես, վերանորոգման գործում:
Orange-ի աջակցությամբ արդեն 8 այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր համայնքներում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում եւ Շինուհայրում (Սյունիք), Բասենում, Արեւշատում եւ Մարմաշենում (Շիրակ), Ջուջեւանում եւ Նոյեմբերյանում (Տավուշ):