18:26 | 25.06.13 | Նորություններ | 4382

ՄոբիԴրամի միջոցով կարելի է վարկեր մարել եւ տուգանքներ վճարել բջջայինից

ՄոբիԴրամ համակարգի միջոցով այժմ կարելի է բջջային հեռախոսից համալրել սեփական եւ մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները:

Հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն եւ լրացնել համապատասխան տվյալները:  ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ից:

Հաջորդ քայլով, ՄոբիԴրամի USSD մենյուից այցելեք «Փոխանցումներ» բաժինը, այնուհետեւ՝ «Դեպի այլ համակարգեր եւ բանկեր» բաժինը: ՄոբիԴրամի USSD մենյու այցելելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորսները պետք է հավաքեն *444#: Ծառայությունը հասանելի է նաեւ օնլայն: