15:30 | 25.06.13 | Նորություններ | 3606

«Այբ» դպրոցում կբացվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորած ռոբոտիկայի լաբորատորիան

Վաղը «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա նոր՝ Ռոբոտիկայի լաբորատորիայի բացման արարողությունը։
 
Ռոբոտիկայի լաբորատորիայի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը, ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ, հաջողությամբ մասնակցել է այս տարի Թրինիթի քոլեջում (Հարթֆորդ, ԱՄՆ) տեղի ունեցած «Հրշեջ ռոբոտ» մրցույթին: Թիմն արժանացել է հատուկ մրցանակի՝ լավագույն տեսական լուծման համար եւ ընդգրկվել թիմերի լավագույն ութնյակում: