16:16 | 21.06.13 | Նորություններ | 3115

Orange-ի հաճախորդը կստանա ավիատոմս դեպի Ռուսաստան

Այսօր հայտնի է դարձել Orange-ի այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
 
Նա Էջմիածնի բնակիչ Հերիքնազ Մալխասյանն է, ում զանգահարել էր ամուսինը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Հերիքնազը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր, հայտնել են ընկերությունում:

«Հերիքնազն արդեն վեցերորդ բաժանրդն է, ով այս տարի Orange-ից անակնկալ տոմս է ստանում՝ պարզապես միջազգային զանգ ընդունելու համար: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին»,- ասել է Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Մինչեւ հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում: