15:09 | 17.06.13 | Նորություններ | 3573
Հունիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը Orange-ն առաջարկում է Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Թուրքիայում օգտվել ռոմինգի մուտքային զանգերի 65 դրամ/րոպե սակագնից:
Այս երկրներում ռոմինգի մյուս ծառայությունների համար՝ ելքային զանգեր դեպի Հայաստան կամ այլ ուղղություններով, SMS եւ GPRS, գործում է Orange Գոտու հատուկ՝ 250 դրամ սակագինը: Այս սակագներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է միանալ նշված երկրներում Orange-ի գործընկեր օպերատորների ցանցին. Վրաստանում՝ Geocell, Իտալիայում՝ Wind, Ֆրանսիայում եւ Իսպանիայում՝ Orange եւ Թուրքիայում` TurkCell, հայտնել են ընկերությունում:
«Ռոմինգը ոչ թե շքեղություն է, այլ պարզապես հարմարավետություն, որը կարող է հասանելի լինել բոլորին: Ի հավելումն Orange Գոտու աննախադեպ սակագների՝ մենք ամռան ընթացքում հատուկ առաջարկ ենք պատրաստել ամենատուրիստական ուղղությունների համար»,- ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ը ստեղծել է ռոմինգի Orange Գոտին, որի մեջ են մտնում 21 երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսպանիան, Ուկրաինան եւ այլն: Orange Գոտում ներառված բոլոր օպերատորների ցանկը կարելի է գտնել հետեւյալ հղումով` http://orangearmenia.am/roaming/orange-zone/:
Orange Գոտում ռոմինգի 250 դրամ սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է մեկնելուց առաջ հավաքել *121# եւ հետեւել հրահանգներին: