12:00 | 10.06.13 | Նորություններ | 2778

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դասընթաց կազմակերպեց տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար

Հունիսի 6-ին եւ 7-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի Երեւանի գլխամասային գրասենյակում եւ մարզերում գործող բուհերի տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպվել էր երկօրյա դասընթաց:

Դասընթացի ընթացքում շոշափվեցին ռադիոհասանելիության ցանցին, շարժական  փոխկապակցման կենտրոնին եւ համակարգին վերաբերող թեմաներ: 

Ուսանողները ծանոթացան նաեւ կայանների շահագործման եւ տեխնիկական ապահովման առօրյային:

Դասընթացը վարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչությունների մասնագետները: