11:10 | 05.06.13 | Նորություններ | 1262

    Intel-ը ներկայացրել է նոր սերնդի Haswell պրոցեսորները

    Intel-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր սերնդի Haswell պրոցեսորները:

    Ըստ ընկերության, դրանք ավելի էներգախնայող են՝ թույլ են տալիս լափթոփերի մարտկոցներին աշխատել ավելի երկար առանց լիցքավորման, ինչպես նաեւ տալիս են ավելի լայն գրաֆիկական հնարավորություններ, գրում է BBC-ն:

    Նոր պրոցեսորներով առաջին համակարգիչները ներկայացվել են Թայվանում այս օրերին ընթացող Computex տեխնոլոգիական ցուցահանդեսում:

    Intel-ի պրոցեսորները գերակշռում են դեսքտոփներում եւ լափթոփներում, մինչդեռ սմարթֆոնների մեծամասնությունն աշխատում է բրիտանական ARM ընկերության նախագծած պրոցեսորներով:

    Haswell պրոցեսորները չեն տաքանում եւ անգամ կարող են օգտագործվել առանց  հովհարի:

    Նախորդ սերնդի Ivy Bridge պրոցեսորները Microsoft-ից պահանջեցին ներառել 2 հովհար իր Surface Pro համակարգչում:

    Ընկերությունն ասում է, որ չիփերի նոր դիզայնը թույլ է տալիս բարձրացնել դրանց արագագործությունը 15%-ով, մարտկոցի ակտիվությունը՝ 50%-ով, ինչպես նաեւ կրկնակի բարձրացնել սարքերի գրաֆիկական հնարավորությունները:

    Շատ օգտատերների համար դա կնշանակի, որ իրենց այլեւս պետք չեն գա առանձին գրաֆիկական քարտեր, ինչն էապես բարձրացնում է համակարգչի գինը, իսկ լափթոփներն այսուհետ կարտադրվեն դիսփլեյի ավելի մեծ թույլտվությամբ:

    Գրաֆիկական քարտերի շուկայի համաշխարհային լիդեր NVidia-ն արդեն արձագանքել է այդ փաստին՝ հայտարարելով, որ «ցանկացած լուրջ գեյմեր կասի ձեզ, որ ինտեգրված գրաֆիկական պրոցեսորը չի տա ձեզ այն, ինչ տալիս է առանձին քարտը, նույնը վերաբերում է Haswell-ին»: