11:07 | 04.06.13 | Նորություններ | 3026

ԱրմենՏել-ն առաջարկում է անսահմանափակ «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ»

ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) գործարկել է կանխավճարային համակարգի բաժանորդների համար նախատեսված «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությունը:
 
Ակտիվացնելով ծառայությունը` բաժանորդը հնարավորություն կստանա անսահմանափակ մուտք գործել ինտերնետ Opera-Mini բրաուզերի միջոցով:

Ծառայության միացման արժեքը կազմում է 950 դրամ (ներառյալ ԱԱՀ), հայտնել են ընկերությունում:

«Միանալով «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությանը` մեր ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան օգտագործել Opera-Mini բրաուզերը Beeline անսահմանափակ բջջային ինտերնետի հետ միասին: Մեր բաժանորդների համար տվյալ ծառայության շրջանակում Opera-Mini բրաուզերի օգտագործումը զգալիորեն կընդլայնի  շարժական ինտերնետի հասանելիությունը», - ասել է ԱրմենՏելի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային հաշվարկման համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ» եւ «Ստեպ» ՍՓ-ների բաժանորդներին:

Եթե բաժանորդի մոտ ակտիվացված է որեւէ ինտերնետ-փաթեթ, ապա  «ՕՊԵՐԱտիվ Ինտերնետ» ծառայությունից օգտվելիս ծախսվող ՄԲ-երը սպառվում են բաժանորդի մոտ ակտիվացաված այդ ինտերնետ-փաթեթի ծավալից:  Բացի այդ ծառայությունը չի գործում միջազգային ռոումինգում:

Բաժանորդը կարող է ակտիվացնել  ծառայությունը զանգահարելով` 06747474 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7474#  կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 համարին 7474 տեքստով:

Ծառայությունը կարելի է անջատել զանգահարելով` 06747470 համարին, հավաքելով USSD հրահանգ *110*7470# կամ ուղարկելով SMS 0674 համարին 7470 տեքստով:

Ծառայության գործողության ժամկետը 30 օր է: Ծառայության ժամկետի վերջին օրը, ծառայությունն ակտիվ կլինի մինչեւ ժամը 22:00-ը, որից հետո տարիֆիկացումը կընթանա համաձայն սակագնային փաթեթի: