10:01 | 03.06.13 | Նորություններ | 3772

    ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «անվտանգ ինտերնետ երեխաների համար»

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ «ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու եւ զարգացման միջոց՝ զերծ անցանկալի եւ վտանգավոր բովանդակությունից»:

    Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:

    Սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով: