16:59 | 30.05.13 | Նորություններ | 2793

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գիշերային անսահմանափակ անվճար ինտերնետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը, որի շնորհիվ «Ալո մենք», «Բարբառ» եւ «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են ամբողջ գիշեր օգտվել ինտերնետից անվճար:

Ինչպես հայտնել են ընկերությունում, ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել *145# եւ 30 օր շարունակ 01:00–09:00 ժամանակահատվածում օգտվել անսահմանափակ ինտերնետից: Ակտիվացման վճարն է 200 դրամ (ներառյալ ԱԱՀ):