14:45 | 24.05.13 | Նորություններ | 3540
Orange-ը տեղեկացնում է, որ Իտալիան, Խորվաթիան եւ Թուրքիան ներառվել են ռոմինգի Orange Գոտու երկրների ցանկում, որտեղ գործում է ռոմինգի միեւնույն 250 դրամ սակագինը բոլոր ծառայությունների համար՝ մուտքային եւ դեպի Հայաստան ու այլ երկրներ կատարած զանգերի, SMS-ների եւ GPRS-ի համար:
Իտալիայում այս սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է միանալ Wind, Խորվաթիայում` Tele2, իսկ Թուրքիայում` TurkCel օպերատորների ցանցին: Հունիսի 1-ից սկսած՝ Orange Գոտու սակագներից բաժանորդները կարող են նաեւ օգտվել Վրաստանում ճամփորդելիս, եթե միանան Geocell-ի ցանցին:
«Orange Գոտին այն բացառիկ առավելություններից է, որ ունեն միայն Orange-ի բաժանորդները: Թերեւս, միայն միջազգային մեծ ընկերության մասը լինելով է հնարավոր առաջարկել ռոմինգի այսպիսի հատուկ սակագներ արդեն 21 երկրում: Իհարկե, Orange Գոտու մեր գործընկեր օպերատորների մեծ մասը նույնպես Orange Խմբի անդամ է, սակայն մենք ջանք չենք խնայել Orange Գոտում ներառելու նաեւ այլ երկրների օպերատորների, որտեղ Ֆրանս Տելեկոմը մասնաճյուղ չունի», ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Orange Գոտու մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Իսպանիան, Ուկրաինան եւ այլն: Orange Գոտում ներառված բոլոր օպերատորների ցանկը կարելի է գտնել հետեւյալ հղումով.
http://orangearmenia.am/roaming/orange-zone/: