15:34 | 16.05.13 | Նորություններ | 922

Google-ը երաժշտական ծառայություն է գործարկել

Google-ը ԱՄՆ-ում գործարկել է Google Play Music All Access ծառայությունը, որը թույլ է տալիս օգտագործողներին լսել միլիոնավոր երգեր բաժանորդագրության շնորհիվ:

Ընկերությունն անվանել է նոր ծառայությունը «Ռադիո առանց կանոնների», գրում է BBC-ն:

Այն կոչված է մրցակցելու այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսիք են Spotify-ը, Xbox Music-ը, Rdio-ն եւ Pandora-ն:

Ծառայությունը հասանելի է Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների եւ վեբ-բրաուզերների համար եւ ենթադրում է ամսական $9,99-ի բաժանորդավճար: Թե երբ ծառայությունը հասանելի կդառնա ԱՄՆ-ից դուրս եւ որքան կարժենա, ընկերությունը դեռ չի հայտնում: