Անդրեյ Պյատախինը
10:07 | 08.05.13 | Նորություններ | 7364
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Անդրեյ Պյատախինը:
Ինչպես տեղեկացրել են Մեդիամաքս-ին «ՎիմպելԿոմ» ընկերության լրատվական ծառայությունից, իր պարտականություններին Անդրեյ Պյատախինը կանցնի այս տարվա հունիսից:
Մեկնաբանելով նշանակությունը՝ «ՎիմպելԿոմ»-ի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին ասել է. «Մեր ընկերությունում Անդրեյ Պյատախինի 12 տարվա աշխատանքի ողջ ընթացքում նրա ղեկավարած մասնաճյուղերը մշտապես դրական արդյունքներ են արձանագրել: Ես համոզված եմ, որ այս ուժեղացումը կապահովի «ԱրմենՏելի» զարգացումը»:
«Այս նշանակումն ինձ համար կարեւոր մասնագիտական փուլ է եւ նոր փորձ: Հնարավորինս ջանք կգործադրեմ՝ ներդնելով «ԱրմենՏել» ընկերության մեջ այն փորձը, որը ես կուտակել եմ այս տարիների ընթացքում»,- նշել է նորանշանակ տնօրենը :
Անդրեյ Պյատախինը 37 տարեկան է, 1997 թ-ին ավարտել է Լիպեցկի պետական տեխնիկական համալսարանը, 2006-ից պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 2007-ին ստացել է МВА-ի աստիճան:
Իր ուղին հեռահաղորդակցման ոլորտում սկսել է 1996 թ-ին, սկսել է աշխատել «ՎիմպելԿոմ»-ում 2001 թվականին, 2005-ին արժանացել է ընկերության գլխավոր մրցանակի՝ «Ադամանդե մեղվին».
2009-2011թթ. ղեկավարել է Վրաստանի Beeline-ը, 2011-ին նշանակվել է Մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահ եւ տարածաշրջանային տնօրեն: