09:45 | 15.04.13 | Նորություններ | 3915
ՄոբիԴրամի հաճախորդները կարող են համալրել իրենց էլեկտրոնային հաշիվները նաեւ Telcell էլեկտրոնային վճարման տերմինալների միջոցով:
Մինչեւ 1000 դրամ համալրման համար միջնորդավճարը կազմում է 30 դրամ, 1001-4999 դրամ համալրման համար՝ 2%, իսկ 5000 դրամ եւ ավելի գումարի դեպքում՝ 1%:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով:
ՄոբիԴրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ընկերություն է` ստեղծված է 2011 թ. օգոստոսին: