12:51 | 20.03.13 | Նորություններ | 1272

ADC-ն մուտք է գործում ֆիքսված հեռախոսակապի շուկա

Armenian Datacom Company (ADC) ընկերությունը, որը հայտնի է Երեւանում ինտերնետ-ծառայությունների մատուցմամբ, մուտք է գործել նաեւ ֆիքսված հեռախոսակապի շուկա (060 61 XX XX համարային շարք)՝ այսօր հանդես գալով ADC FastCall առաջարկով, հայտնել են ընկերությունում:

Ամսական բաժանորդային վարձը 1 համարի համար կկազմի 1.600 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր զանգահարելը կարժենա 4.5 դրամ/րոպե, ՀՀ շրջաններ եւ ԼՂՀ  զանգահարելը՝ համապատասխանաբոր 14 եւ 16 դրամ/րոպե, ՀՀ եւ ԼՂՀ բջջային ցանցեր  զանգահարելը՝ համապատասխանաբար 19 եւ 28 դրամ/րոպե, իսկ ADC ցանցի ներսում՝  1 դրամ/րոպե:

Դեպի ֆիքսված ցանցեր զանգահարելու համար ամսական տրամադրվում է 320 անվճար րոպե, ADC ցանցի ներսում՝ 640 րոպե:

Օպերատորի «Պլատին» համարներն արժեն 80 000 դրամ, «Ոսկի» համարները՝ 40 000 դրամ, իսկ «Արծաթ» համարները՝ 15 000 դրամ:

«Հնարավոր է կիրառվի միանվագ միացման գումար կախված բաժանորդի պահանջներից, աշխարհագրական դիրքից: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել  Ձեր մենեջերի հետ, կամ զանգահարեք` 060 610000», - հայտնել են ընկերությունում: