09:55 | 14.03.13 | Նորություններ | 2524

    Samsung-ն այսօր կներկայացնի նոր Galaxy S IV սմարթֆոնը

    Այսօր նյույորքյան «Ռադիո-Սիթի» համերգային սրահում Samsung-ը կներկայացնի իր նոր ֆլագմանային սմարթֆոն Galaxy S IV-ը:

    Հարավկորեական ընկերությունը ստիպված է լինելու բախվել նրա հետ, ինչից արդեն երկար ժամանակ տառապում է իր հիմնական մրցակից Apple-ը, այն է՝ սպառողների չափազանցված ակնկալիքների հետ, գրում է The Wall Street Journal-ը:

    «Այսօր շատ ավելի դժվար է տպավորություն գործել սպառողների վրա: Սամսունգն իրեն դիրքավորում է որպես թանկարժեք սմարթֆոնների սեգմենտում Apple-ի միակ այլընտրանքը: Դա ենթադրում է պատասխանատվություն եւ սպառողների բարձր ակնկալիքներ», - ասում է Gartner հետազոտական ընկերության վերլուծաբան Քարոլինա Միլանեզին:

    Վերլուծաբանները կանխատեսում են, որ Galaxy S IV-ում կիրառվելու է օգտագործողի հայացքին հետեւող նոր տեխնոլոգիա: Բացի այդ, սպասվում է, որ նոր սմարթֆոնը կունենա ավելի մեծ դիսփլեյ (5 դյույմ հնի 4,8-ի դիմաց), ավելի հզոր ֆոտոխցիկ եւ պրոցեսոր: