15:34 | 06.03.13 | Նորություններ | 24437

Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են մի համարից մյուսին գումար փոխանցել

Այսօրվանից Orange-ը բաժանորդները կարող են իրենց բջջային համարից իրենց մտերիմների Orange համարներին գումար փոխանցել «Գումարի փոխանցում» ծառայության միջոցով:

Գումար կարող են փոխանցել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ընդ որում պարտադիր չէ, որ գումար ուղարկող եւ ստացող բաժանորդներն օգտվեն ձայնային նույն ծառայությունից կամ նույն սակագնային պլանից, սակայն բոլոր դեպքերում բաժանորդները պետք է ունենան դրական հաշվեկշիռ:

Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են կատարել նվազագույնը 1 եւ առավելագույնը 2000 դրամ միանվագ փոխանցում: Մեկ ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 5000 դրամը: Դելֆին, Թիթեռ, Պանտերա եւ Առյուծ ամսական բաժանորդագրությունների, ինչպես նաեւ Orange Բիզնեսի բաժանորդները կարող են միանվագ փոխանցել նվազագույնը 1 եւ առավելագույնը`5000 դրամ: Մեկ ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը վերջիններիս դեպքում չպետք է գերազանցի 10 000 դրամը:

«Այսօր մեկնարկող ծառայությունը լայն հնարավորություններ է տալիս մեր բաժանորդներին: Շուկայում մինչ օրս առաջարկվող նման ծառայությունները միայն կանխավճարային բաժանորդների համար են եղել, իսկ Orange-ի «Գումարի փոխանցում» ծառայությունը հասանելի է բոլոր բաժանորդներին, ընդ որում՝ տարբեր ծառայությունների ու սակագնային պլանների բաժանորդները նույնպես կարող են իրար օգնել: Ինչպես միշտ, մենք ծառայությունը մշակելիս նախեւառաջ մտածել ենք բաժանորդների հարմարավետության ու ազատության մասին»,- ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Բաժանորդները կարող են օրական կատարել առավելագույնը 5 փոխանցման գործարք եւ 3 անգամ գումարի փոխանցում ստանալ:  

Գումարի փոխանցում ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի էկրանին հավաքել *122#, սեղմել զանգի կոճակը եւ հետեւել հրահանգներին: Ծառայությունը վճարովի է. գումար փոխանցելու համար յուրաքանչյուր անգամ բաժանորդից կգանձվի 20 դրամ:

Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել http://www.orangearmenia.am/mobile/services/balance-services/money-transfer/ հասցեով: