10:18 | 04.03.13 | Նորություններ | 1274

Evernote-ը խնդրում է օգտատերերին փոխել ծածկագրերը

Տվյալների օնլայն պահպանման ծառայություն մատուցող Evernote ընկերությունը հայտնել է իր սերվերների վրա հաքերային հարձակման մասին եւ խնդրել է իր օգտատերերին փոխել ծածկագրերը:

Քալիֆորնիայում տեղակայված ընկերությունը, որը թույլ է տալիս պահպանել եւ դասակարգել անձնական տվյալներ եւ հայտնի է, որպես էլեկտրոնային «օրգանայզեր», ունի ամբողջ աշխարհում շուրջ 50 մլն օգտատեր:

Ըստ ընկերության հաղորդագրության, հաքերները տիրացել են օգտատերերի անուններին, էլեկտրոնային հասցեներին եւ ծածկագրերին: Ընկերությանը հաջողվել է կասեցնել հաքերների ակտիվությունն իր ցանցում:

Վերջին ամիսների ընթացքում պարբերական հարձակումների են ենթարկվում օգտատերերի այնպիսի խոշոր ցանցեր ունեցող ընկերությունների սերվերները, ինչպիսիք են Facebook-ը, Microsoft-ը, Apple-ը եւ Twitter-ը եւ այլն: