Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է 2 SIM քարտի հնարավորությամբ եւ QWERTY ստեղնաշարով Alcatel OT 810D հեռախոսը` հատուկ կանանց համար:
Հեռախոսն արժե 39900 դրամ եւ կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ, հայտնել են ընկերությունում:
Alcatel OT 810D-ի առաջին SIM քարտի սլոթը համատեղելի է միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի, իսկ երկրորդը` ցանկացած օպերատորի քարտերի հետ, հայտնել են ընկերությունում: