11:23 | 12.02.13 | Նորություններ | 2578

iPhone-ները տաքանում են օպերացիոն համակարգի թարմացումից հետո

iPhone-ների վրա iOS 6.1 օպերացիոն համակարգի տեղադրումը որոշակի խնդիրների է հանգեցրել սարքերի աշխատանքում:

Այս մասին թեմատիկ վեբկայքերում եւ Apple-ի տեխնիկական աջակցության ֆորումում հայտնում են օգտագործողները, հաղորդում է Ռոսիյսկայա Գազետա-ն:

Օգտագործողները, մասնավորապես, գրում եմ սարքերի աշխատանքի ժամանակի կրճատման, դրանց տաքացման, ինչպես նաեւ iPhone 4S-երով մի շարք դեպքերում 3G ցանցին միանալու անկարողության մասին:

Մասնագետները կարծում են, որ սարքի տաքացման եւ մարտկոցի աշխատաժամանակի կրճատման պատճառը կարող է լինել Microsoft Exchange պրոտոկոլը, որի օգտագործման փորձի ժամանակ սմարթֆոնը “կախվում” է՝ հավելյալ ճնշում գործադրելով բջջային ցանցի վրա:

Ի հայտ եկած խնդիրների հետ կապված արեւմտյան բջջային օպերատորները հաղորդագրություններ են ուղարկում իրենց բաժանորդներին՝ խնդրելով հետաձգել օպերացիոն համակարգի թարմացումը մինչեւ Apple-ը գտնի համապատասխան լուծում: Օպերացիոն համակարգի վերջին թարմացումը լույս է տեսել ս.թ. հունվարին: iOS 6.1-ի հիմնական առանձնահատկություններից է տարբեր երկրների LTE ցանցերում աշխատելու հնարավորությունը: