16:02 | 18.01.13 | Նորություններ | 2875

Ամանորյա տոներին Beeline ցանցը սպասարկել է ավելի քան 11 մլն զանգ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) տեղեկացրել է այսօր, որ Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան ինչպես Ամանորի գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին: Խափանումներ չեն գրանցվել  ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:

2012թ. դեկտեմբերի 31-ին եւ 2013թ. հունվարի 1-ին Beeline ցանցը սպասարկել է ավելի քան 11.7 մլն հեռախոսազանգ: Նույն ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 600 հազար SMS հաղորդագրություն:

Նշենք, որ ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 188 ՏԲ տվյալ: Այդ ծավալը գրեթե համարժեք է երեք միլիոն հատոր «Բրիտանիկա» (Britannica) պատկերազարդ հանրագիտարանի եւ գրեթե հինգ անգամ գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվող տեղեկատվության ծավալը: