ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965 թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թ-ին սկսել է իր աշխատանքային գործունեությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է ռուսաստանյան մի շարք ներդրումային ընկերություններում եւ բանկերում: 2007 թ-ին միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ՓԲԸ ֆինանսական տնօրեն: