07:18 | 07.12.12 | Նորություններ | 5706

Orange-ը հրապարակել է iPhone 5-ի գները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ում մեկնարկել է iPhone 5-ի նախնական գրանցումը, հայտնել են ընկերությունում: Սմարթֆոնի վաճառքը մեկնարկում է դեկտեմբերի 14-ին:

Առաջին iPhone-ներից մեկն ունենալու համար հարկավոր է գրանցվել www.orangearmenia.am/iphone/pre-registration/ էջում կամ այցելել Orange-ի խանութ:

Սմարթֆոնի գինն առանց Orange Armenia-ի ծառայություններին բաժանորդագրության կկազմի 390 հազ. դրամ (iPhone 5 16 Գբ) եւ  450 հազ. դրամ (32 Գբ):

12 կամ 24 ամսով բաժանորդագրության դեպքում սմարթֆոնի գինը, սակագնային պլանից կախված, կկազմի 230-ից 350 հազ. դրամ (16 Գբ) եւ 290-ից 400 հազ. դրամ (16, 32 Գբ):